Հայաստանում կստեղծվի թմրանյութերի օրինակների ու հոգեմետ նյութերի մասնագիտացված բանկ

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Ազգային ժողովը չորեքշաբթի կայացած նիստի ընթացում երկրորդ և վերջնական ընթերցմամբ փոփոխություններ մտցրեց «Թմրանյութերի և հեգեմետ նյութերի մասին» օրենքում, որով նախատեսվում է ստեղծել թմրանյութերի ու հոգեմետ նյութերի նմուշների մասնագիտացված բանկ։
Ինչպես հայտնեց Հայաստանի Ոստիկանության պետի տեղակալ Արարատ Մահտեսյանը, փոփոխությունների համաձայն, իրավապահ մարմիններին թույլատրվում է ստեղծել թմրանյութերի և հոգեմետ նյութերի բանկ։
«Հնարավորության դեպքում տվյալների բանկում կներառվեն թմրդեղերի և հոգեմետ նյութերի արտադրության տեխնոլոգիաների նկարագրությունը՝ փորձագիտություններ անցկացնելու անհրաժեշտության դեպքում դրանք օգտագործելու նպատակով»,- նշեց Մահտեսյանը։
Ստեղծման, լրացման, նմուշների փոխանցման կարգը, ինչպես նաև բանկում պահվող թմրադեղերի, հեգեմետ նյութերի անհրաժեշտ չափերը հաստատվելու են հանրապետության կառավարության կողմից։-0-