Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտը ՄԽԱՏ-ի հետ համագործակցության պայամանագիր կնքել

25.04.2008, 17:53
Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտը ՄԽԱՏ-ի հետ համագործակցության պայամանագիր  կնքել
Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտը ՄԽԱՏ-ի հետ համագործակցության պայամանագիր  կնքել

Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտը պայամանագիր է ստորագրել Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի հետ, ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտի  ուսումնական մասի պրոռեկտոր Աննա Երզնկյանը։

«Պայմանագիրը նախատեսում է փորձի, դասախոսների փոխանակում և համատեղ բեմադրությունների անցկացում»,- ասաց Երզնկյանը։

Նրա խոսքերով, պայմանագրի շրջանակներում ծրագրվում է  նաև ՄԽԱՏ-ում հայ ուսանողների ուսումնառությունը։

«Պայամանագրի համաձայն, ամեն տարի Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի մեկ ուսանող ՄԽԱՏ-ի մագիստրատուրայում սովորելու հնարավորություն կունենա»,- նշեց նա։

Երզնկյանը նաև նշեց, որ պայամագիրը կնքվել է երկու ինստիտուտների նախաձեռնությամբ։

«Հաճախ այնպես է լինում, որ նման պայմանագրերը մնում են թղթի վրա, քանի որ պետական համաձայնություններ չեն  լինում։ Բայց ՄԽԱՏ-ի հետ պայմանագիրը պակաս լուրջ չէ, և մենք կաշխատենք մեևր համագործակցությունը խորացնելու ուղղությամբ»,- ասաց Երզնկյանը։-0-