Հայաստանում հավանության է արժանացել ավագ դպրոցի համակարգի ստեղծման ռազմավարական ծրագիրը

27.03.2008, 19:07
Հայաստանում հավանության է արժանացել ավագ դպրոցի համակարգի ստեղծման ռազմավարական ծրագիրը
Հայաստանում հավանության է արժանացել ավագ դպրոցի համակարգի ստեղծման ռազմավարական ծրագիրը

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ավագ դպրոցների համակարգի ստեղծման ռազմավարական ծրագրին, ինչպես նաև համակարգի ստեղծման փորձնական ծրագրին։

 Ինչպես հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ կառավարության աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ռազմավարական ծրագիրն ուղղված է հանրակրթական երրորդ աստիճանում` ավագ դպրոցում կրթության որակի և արդյունավետության բարձրացմանն ու արդիականացմանը։

Բարեփոխումների հիմնական նպատակներն են ավագ դպրոցում սովորողների համար նախընտրելի հոսքային ուղղության, այդ թվում` նախնական մասնագիտական կրթության ընտրության հնարավորության ստեղծումը, ավագ դպրոցների ինստիտուցիոնալ համակարգի կատարելագործումը:

Ծրագրի համաձայն, առանձնացվում է ավագ դպրոցների համակարգի ձևավորման 3 փուլ:

Առաջին` փորձնական փուլը նախատեսվում է սկսել 2008թ.-ի սկզբից, որի համար ընտրվել են 30 փորձնական դպրոցներ: Այս փուլում փորձարկվելու են ինչպես ավագ դպրոցների հոսքային ուսումնական ծրագրերը, այնպես էլ սովորողների ընդգրկման, տեղափոխման և այլ կազմակերպչական խնդիրներ:

2009թ.-ի հուլիս-օգոստոս ամիսներին, փորձնական փուլի արդյունքների ամփոփումից  հետո, ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվելու են առաջին փուլով վերակազմավորվող դպրոցների ցանկն ու նախապատրաստական աշխատանքների ժամանակացույցը:-0