Ադրբեջանցի զինծառայողը հայկական կողմին է հանձնվել

12.03.2008, 15:09
Ադրբեջանցի զինծառայողը հայկական կողմին է հանձնվել

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, զինծառայող, շարքային Յահուբ Ալավերդի-օղլի Մուխթարովը մարտի 9-ին, ժամը 19։00-ի սահմաններում Տավուշի մարզի Քոլագիր գյուղի սահմանահատվածում միտումնավոր անցել է հայ-ադրբեջանական սահմանը:

Ինչպես Հայաստանի պաշտպանության նախարարությունից չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, ըստ Մուխթարովի տված ցուցմունքի, կիրակի՝ մարտի 9-ին, հերթական անգամ դիմել է իր դասակի հրամանատարին` հիվանդության պատճառով բուժկետ տեղափոխվելու խնդրանքով:

Մերժում ստանալով՝ փորձել է դիմել բրիգադի հրամանատարին, սակայն դաժան ծեծի է ենթակվել: Այնուհետև մարտական հենակետում թողնելով զենքը` Մուխթարովը դիմել փախուստի` անցնելով հայ-ադրբեջանական սահմանը:

«Մուխթարովի մարմնի վրա նկատելի են դաժան ծեծի բազմաթիվ հետքեր և հին սպիներ, որոնք, ըստ Մուխթարովի, սպաների հետ ոչ կանոնադրային հարաբերությունների արդյունք են»,- հայտնեց Շահսուվարյանը:

Մուխթարովը ծնվել է 1988թ. ապրիլի 29-ին, բնակության վայրը` ք. Շեքի, Խոյսկի փողոց, տուն 116, կրթությունը` միջնակարգ, թերի մասնագիտական (սովորել է ճանապարհա-տրանսպորտային տեխնիկումում): -0-