2008 թ. հունվարին Հայաստանում գրանցվել է 433 հանցագործություն. վիճակագրություն
03.03.2008,
13:07
2008 թ. հունվարին Հայաստանում գրանցվել է 433 հանցագործություն. վիճակագրություն
2008 թ. հունվարի Հայաստանում գրանցվել է 433 հանցագործություն, ինչը 12,5 տոկոսով ցածր է 2007 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Այս մասին նշվում է ՀՀ Ոստիկանության տվյալների վրա հիմնված ՀՀ Վիճակագրության ազգային ծառայության հաշվետվությունում։
ՀՀ ԱՎԾ հաշվետվության համաձայն, գրանցված հանցագործություններից 84 դեպքը փոքր ծանրության հանցագործություններն են, 175-ը՝ միջին ծանրության, 168-ը՝ ծանր և 6-ը՝ առավել ծանր դեպքերն են։
Միաժամանական, ըստ հաշվետվության, ՀՀ Ոստիկանության մարմինների կողմից գրանցված հանցագործությունների ընհանուր թվից 7-ը կատարվել են զենքի և զինամթերքի կիրառմամբ։-0-

