Հայաստանի գլխավոր դատախազությունը պարզել է մայրաքաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների հետևանքով բոլոր զոհվածների ինքնությունը

03.03.2008, 11:03
Հայաստանի գլխավոր դատախազությունը պարզել է մայրաքաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների հետևանքով բոլոր զոհվածների ինքնությունը

Հայաստանի գլխավոր դատախազությունը պարզել է մայրաքաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների հետևանքով բոլոր ութ զոհվածների ինքնությունը։

Ինչպես կիրակի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից, զոհվածների անուններն են՝ Գոռ Քլոյան, Համլետ Թադևոսյան, Դավիթ Պետրոսյան, Զաքար Հովհաննիսյան, Տիգրան Խաչատրյան, Գրիգոր Գևորգյան, Հովհաննես Հովհաննիսյան և Արմեն Ֆարմանյան։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ, քայլերթեր՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։

Մարտի 1-ին առավոտյան ՀՀ ոստիկանությունը ցրել է հանրահավաքը, որից հետո նույն օրը նրա մասնակիցները տեղափոխվել են Ֆրանսիայի դեսպանատան մոտ՝ Երևանի քաղաքապետարանի մոտակայքում։

Ոստիկանության տեղեկատվության համաձայն, երեկոյին մոտ իրավիճակը դարձել է անկառավարելի, և ամբոխը սկսել է ավերել և թալանել մոտակայքում գտնվող մասնավոր և պետական օբյեկտները։

Միայն մարտի 1-ից Երևանում նախագահի հրամանով արտակարգ դրություն  հայտարարելուց հետո իրավապահ մարմինների և բանակի աշխատակիցները ցրել են  ցուցարարներին և դադարեցրել զանգվածային անկարգությունները։-0-