Բուլղարիայի նախագահը շնորհավորել է Սերժ Սարգսյանին՝ Հայաստանի նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Բուլղարիանի նախագահ Գեորգի Պրվանովը շնորհավորել է ՀՀ վարչապես Սերժ Սարգսյանին՝ Հայաստանի նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունից, շնորհավորական ուղերձում Պրվանովը վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Բուլղարիայի միջև ձևավորված ավանդական ընկերությունն ու փոխշահավետ համագործակցությունը կշարունակեն զարգանալ փոխըմբռնման և փոխադարձ վստահության մթնոլորտում` ի շահ երկու երկրների և ժողովուրդների բարգավաճման:
«Մաղթում եմ Ձեզ առողջություն և հաջողություններ Ձեր շատ պատասխանատու աշխատանքում և, օգտվելով առիթից, Ձերդ գերազանցությանը հրավիրում եմ Ձեզ հարմար ժամանակ այցելել Բուլղարիայի Հանրապետություն», - ասվում է ուղերձում։-0-