«Նախագահական ընտրություններ-2008»՝ իրավական նախաձեռնությունը» հաղորդում է ՀՀ նախագահի ընտրություններում գրանցած մի շարք ընտրախախտումների մասին
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. «Նախագահական ընտրություններ-2008»՝ իրավական նախաձեռնությունը» մի շարք հաղորդագրություններ է ստացել ՀՀ նախագահի ընտրություններում գրանցած մի ընտրախախտումների մասին։
Ինչպես «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին կազմակերպության գրասենյակից, ժամը 14։30-ի տվյալներով ահազանգ է ստացվել այն մասին, որ ընտրողներին կաշառք են տալիս և ավտոբուսներով տանում են տեղամասեր, որպեսզի նրանք քվեարկեն թեկնածու Սերժ Սարգսյանի օգտին։
Մասիսի շրջանի Նիզամի գյուղի ընտրական տեղամսերից մեկում ընտրական հանձնաժողովի նախագահը թույլ չի տվել նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի վստահված անձին ծանոթանալ ընտրական հանձնաժողովի արձանագրության հետ։
Սևանի հիվանդանոցում ստացիոնար բուժման մեջ գտնվող հիվանդների ընտրացուցակն ավելացել է 40 մարդով։
«Իրավական նախաձեռնության» տեղեկատվության համաձայն, ընտրական տեղամասերից մեկում ծեծկռտուք է եղել, մեկ ուրիշ տեղամասում ընտրողներից մեկը իր հասցեի տակ կեղծ ազգանուններ է գտել։ Ընտրական տեղամասերից մեկում արձանագրվել է ընտրական կարուսել։ Իսկ Էրեբունու 13/11 ընտրական տեղաամսում արձանագրվել է բաց քվեարկություն և քվեաթերթիկների նետում քվեատուփերի մեջ։
Ընտրողներին իրավական օգնություն ցուցաբերող Իրավական նախաձեռնությունը հիմնադրվել է 2006թ. դեկտեմբերին և առաջին անգամ իր գործունեությունը փորձարկել է 2007թ. մայիսի 12-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Ներկայումս «Իրավական նախաձեռնություն, նախագահական ընտրություններ-2008» կազմակերպությունը միավորում է Հայաստանի բոլոր մարզերում գործող 52 հասարակական կազմակերպությունների։--0—