Նախագահական ընտրությունները փորձություն կդառնան Հայաստանի համար. Ռոբերտ Քոչարյան

Նախագահական ընտրությունները փորձություն կդառնան Հայաստանի համար։ Այդ մասին ՀՀ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց լրագրողներին երեքշաբթի՝ նախագահական ընտրություններին իր ընտրատեղամասում քվեարկելուց հետո։
«Յուրաքանչյուր ընտրություն փորձություն է, որը մենք պետք է անցնենք՝ դառնալով ավելի ուժեղ։ Համոզված եմ, որ այս ընտրություններն այդպիսի կլինեն»,- ասաց Քոչարյանը։
Ժողովրդավարության ամրապնդման տեսակետից, ՀՀ նախագահի խոսքերով, Հայաստանը կարձանագրի հերթական առաջընթացը։
Քոչարյանը նշեց, որ իր տրամադրությունը փայլուն է, և որ ամեն ինչ լավ կանցնի։
Հայաստանում երեքշաբթի՝ փետրվարի 19-ին տեղական ժամանակով առավոտյան ժամը 8-ին մեկնարկեցին համահանրապետական նախագահական ընտրությունները։ Նախագահի թեկնածուի պաշտոնի համար առաջադրվել է ինը թեկնածու։
Ոստիկանության պաշտոնական տվյալների համաձայն, համահանրապետական ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 2 328 320 ընտրող։
Ընտրություններին հետևելու է 39 տեղական և 6 միջազգային կազմակերպությունների շուրջ 14 հազ. դիտորդ։-0-