ՀՀ Զինված ուժերում 2007թ. կատարվել է 750 հանցագործություն
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ Զինված ուժերում և Ներքին զորքերում 2007թ. գրանցվել է 750 հանցագործություն՝ 2006թ. 881-ի դիմաց։ Այս մասին ուրբաթ Գլխավոր դատախազության կոլեգիայի նիստում հայտարարեց ՀՀ Զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Խաչատրյանը։
«2007թ., ինչպես և նախորդ տարիներին, ՀՀ զինված ուժերում կատարված հանցագործությունների թիվը շարունակեց իջնել, ինչը վկայում է Ռազմական դատախազության աշխատանքի և հանցագործություների կանխարգելման ուղղությամբ կատարվող գործողություների արդյունավետության մասին»,-ասաց նա։
Խաչատրյանի խոսքերով, 2007թ. Զինված ուժերում գրանցված հանցագործություններից 529-ը եղել են ռազմական հանցանքները, որոնք 2006թ. համեմատությամբ պակասել են 105-ով, իսկ 221-ը՝ այլ հանցագործությունները՝ կրճատվելով 26-ով։
Ինչպես նշեց Խաչատրյանը, Զինված ուժերում գրանցված 750 հանցագործություներից 51-ը եղել են ծանր և 37-ը՝ հատկապես ծանր հանցագործությունները։ Ընդ որում, Զինվորական դատախազի տվյալներով, 37 հատկապես ծանր հանցագործություններից 27-ը կատարել է հակառակորդը։
Հաշվետու շրջանում, ինչպես հայտնեց Խաչատրյանը, ՀՀ զինված ուժերում գրանցվել է զինծառայության հետ կապված մահվան 41 դեպք՝ 2006թ. 36-ի դիմաց։
Զինվորական դատախազի տվյալներով, 2007թ. մահվան դեպքերի ընդհանուր թվից 10-ը եղել են սպանությունները, որոնցից 7-ը՝ հակառակորդի կողմից, 3-ը՝ ծառայակիցների, 2-ը տեղի է ունեցել զենքի հետ անզգույշ վարվելու արդյունքում, գրանցվել է 6 ինքնասպանության դեպք, 5՝ ինքնասպանության դրդելու դեպք, ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով մահացել է երեք մարդ և 8-ը մահացել են տարբեր հիվանդություններից։
«Հաշվետու շրջանում ևս 1170 զինծառայողներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, ինչը 99-ով ավելի է 2006թ. ցուցանիշից»,-հավելեց նա։
Խաչատրյանը հայտարարեց, որ 2007թ. Զինվորական դատախազությունը հետաքննել է 840 քրեական գործ՝ 2006թ. 974-ի դիմաց։
2007թ. ՀՀ զինված ուժերում և Ներքին զորքերում կատարված հանցագործությունների ընդհանուր վնասը կազմել է 18,4 մլն. դրամ (շուրջ 60 հազ. ԱՄՆ դոլար), որից 13,2 մլն. դրամ (43 հազ. դոլար) վերադարձվել է տուժողներին։--0--

