Հայկական բանակի 16-ամյակի կապակցությամբ մի շարք զինծառայողներ պարգևատրվել են շքանշաններով և մեդալներով

28.01.2008, 20:21
Հայկական բանակի 16-ամյակի կապակցությամբ մի շարք զինծառայողներ պարգևատրվել են շքանշաններով և մեդալներով

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի./Նովոստի-Արմենիա/.Հայկական բանակի 16-ամյակի կապակցությամբ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հունվարի 25-ի հրամանագրով  շքանշաններով և մեդալներով են պարգևատրվել Պաշտպանության նախարարության աշխատակիցներ և ղարաբաղյան ազատագրական շարժման մի շարք մասնակիցներ։

Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին նախագահի մամուլի ծառայությունից, հայ զինծառայողները մեդալների են արժանացել զորքերի զինպատրաստության մեջ ունեցած մեծ ներդրումի, ինչպես նաև ծառայության ընթացքում դրսևորած քաջության և նվիրվածության համար։

Այսպես, «Վարդան Մամիկոնյան» շքանշանին է արժանացել №37082 զորամասի հրամանատար, գեներալ-մայոր Լևոն Երանոսյանը։

«Հայրենիքի առջև ծառայությունների համար» առաջին աստիճանի շքանշանին է արժանացել ՀՀ պաշտպանության փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Յուրի Խաչատուրովը, №55076 զորամասի հրամանատար, գնդապետ Արմեն Մզիկյանը, ինչպես նաև №60913 զորամասի հրամանատար, գնդապետ Անդրանիկ Փիլոյանը։

«Հայրենիքի առջև ծառայությունների համար» երկրորդ աստիճանի շքանշաններով են պարգևատրվել 15 հոգի, մասնավորապես երեք գեներալ-մայորներ՝ Արմեն Բաբուրյանը, Մարտին Կարապետյանը և Սերգեյ Չալյանը։

Արիության համար մեդալով հետմահու պարգևատրվել է №27527 զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Խաչիկ Ստեփանյանը։

Զինվորական ծառայությունների համար մեդալներ են սռտացել 5 գնդապետներ, 6 փոխգնդապետներ, 2 մայոր, 5 կապիտան, 3 ավագ-լեյտենանտ և մեկ ենթասպա։
 
Բացի այդ, զիվորական ծառայությունների hամար մեդալներով են պարգևատրվել ղարաբաղյան ազատագրական շարժման 11 մասնակիցներ։

Հայոց բանակի ստեղծման օր է համարվում 1992թ. հունվարի 28-ը։ Այդ օրը Հայաստանի կառավարությունը պատմական որոշում ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին», և հրապարակվեց նախարարի առաջին հրամանը։

Հայկական բանակի կազմավորման առաջին փուլը 1988-1992 թվականներն էին, երբ բարաբաղյան շարժման ակտիվացման և հայ-ադրբեջանական հարաբերությունների լարվածության պայմաններում արդիական դարձավ Հայաստանի և Ադրբեջանի բնակչության անվտանգության ապահովման հարցը։

Այդ դժվար առաքելությունը ստանձնեցին կամավորական ջոկատները, սակայն ակնհայտ էր, որ սահմանների պաշտպանության և բնակչության անվտանգության ապահովման հարցերը պետական մոտեցում են պահանջում։

1990 թվականի սեպտեմբերին Հայաստանի գերագույն խորհուրդը որոշում ընդունեց ՆԳՆ համակարգում «Հատուկ գնդի» ստեղծման մասին, որը բաղկացած էր Երևանում և հանրապետության շրջաններում կազմավորված 26 վաշտից։

1991թ. մայիսի 4-ին, կառավարության որոշմամբ ստեղծվեց պաշտպանության կոմիտե։ Համանման կառույց արդեն գործում էր Լեռնային Ղարաբաղում։ Սա հեշտացրեց Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում պաշտպանական միջոցառումների համակարգումը։--0—