Երևանում տեղի կունենա ուսումնական ֆիլմի շնորհանդես՝ նվիրված ընտրական գործընթացներին

23.01.2008, 15:29
Երևանում տեղի կունենա ուսումնական ֆիլմի շնորհանդես՝ նվիրված ընտրական գործընթացներին
Երևանում տեղի կունենա ուսումնական ֆիլմի շնորհանդես՝ նվիրված ընտրական գործընթացներին

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Հինգշաբթի, հունվարի 24-ին, Երևանում տեղի կունենա ուսումնական ֆիլմի շնորհանդես՝ նախատեսված ընտրական տեղամասերի հանձնաժողովների համար և նկարահանված ԵԱՀԿ հովանավորությամբ։

«Ֆիլմը ներկայացնում է ընտրական գործընթացները՝ Ընտրական օրենսգրքի և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումների համապատասխան։ Այն նկարահանվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ծրագրի շրջանակներում՝ Հայաստանի PR-ասոցիացիայի և ԿԸՀ-ի փորձագիտական աջակցությամբ»,- չորեքշաբթի «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի լրատվական ծառայությունից։

Ֆիլմը ներկայացնելու են ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը, ՀՀ ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը, PR-ասոցիացիայի նախագահ Արա Սաղաթելյանը։--0—