Հայաստանի տնտեսական աճը 2007թ. կազմել է 13,8 տոկոս

21.01.2008, 16:08
Հայաստանի տնտեսական աճը 2007թ. կազմել է  13,8 տոկոս
Հայաստանի տնտեսական աճը 2007թ. կազմել է  13,8 տոկոս

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Օպերատիվ վիճակագրական տվյալներով, 2007 թվականին տնտեսական աճը Հայաստանում կազմել է 13,8 տոկոս։ Ինչպես «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, ՀՆԱ ծավալը կազմել է 3140,4 մլրդ. դրամ (9180,3 մլն. դոլար)։

Վիճակագրական տվյալների համաձայն, 2007թ. հունվար-դեկտեմբերին գրանցվել է սպառողական գնաճ՝ 4,4 տոկոսով՝ 2006թ. հունվար-դեկտեմբեր ամիսների համեմատ։

Հաշվետու ժամանակաշրջանում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արդյունաբերական ապրանքների գներն արտադրողներն ավելացրել են 0,1 տոկոսով։

2007թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին արդյունաբերական ապրանքների ֆիզիկական ծավալի ցուցանիշը կազմել է 102,6 տոկոս։

2007թ. հունվար-դեկտեմբեր ամիսների արդյունքներով, Հայաստանի արտաքին ողջ առևտրաշրջանառությունը կազմել է 1525,7 մլրդ. դրամ կամ 4500,3 մլն. դոլար՝ 41,7 տոկոսով ավելանալով  2006թ. հունվար-դեկտեմբեր ամիսների համեմատ։

2006թ. հունվար-դեկտեմբեր ամիսների տնտեսական աճը կազմել է 13,3 տոկոս։ Պետբյուջեի համաձայն, 2007թ. ՀՆԱ աճը Հայաստանում նախատեսված էր 11 տոկոսի չափով, գնաճը՝ 4 տոկոսով (±1,5%)։ --0—