ՀՅԴ-ից Հայաստանի նախագահի թեկնածուն ընտրություններին մասնակցելու է «Մեր հին ընկերը երկրի նոր նախագահն է» կարգախոսով

17.01.2008, 19:13
ՀՅԴ-ից Հայաստանի նախագահի թեկնածուն ընտրություններին մասնակցելու է «Մեր հին ընկերը երկրի նոր նախագահն է» կարգախոսով

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի./Նովոստի-Արմենիա/. ՀՅԴ-ից Հայաստանի նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանը ընտրություններին մասնակցելու է «Մեր հին ընկերը երկրի նոր նախագահն է» կարգախոսով։

Այս մասին հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՅԴ-ից նախագահի թեկնածուի նախընտրական շտաբի ղեկավար Արմեն Ռուստամյանը։

Նա ասաց, որ թեկնածուի հիմնական կարգախոսը դառնալու է «Մեր հին ընկերը երկրի նոր նախագահն է», որից բացի լինելու են նաև լրացուցիչ կարգախոսներ։

Լրացուցիչ կարգախոսները, Ռուստամյանի խոսքերով, լինելու են «Փոփոխություններ՝ կայունության պայմաններում» և «Ազատ քաղաքացի, ազատ համակարգ»։

«Կարգախոսներից յուրաքանչյուրը բացատրվելու և լրացվելու է պաստառներով և բուկլետներով»,- հայտարարեց նա։

Հայաստանում նախագահական ընտրությունները նշանակված են 2008թ. փետրվարի 19-ին։ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով ընտրություններին մասնակցելու համար իրենց փաստաթղթերը ներկայացրել են ինը թեկնածուներ։ Նախագահի թեկնածուների գրանցումը տեղի կունենա 2007թ. դեկտեմբերի 31-ից մինչև 2008թ. հունվարի 20-ը։

ՀՀ նախագահի թեկնածուների նախընտրական քարոզարշավը անցկացվելու է հունվարի 21-ից փետրվարի 17-ը՝ ներառյալ։--0—