Հայաստանի նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը կհանդիպի եվրոպական երկրների դեսպանների հետ

12.01.2008, 14:11
Հայաստանի նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը կհանդիպի եվրոպական երկրների դեսպանների հետ

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի նախագահի թեկնածու, հանրապետության նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը երկուշաբթի՝ հունվարի 14-ին կհանդիպի եվրոպական երկրների դեսպանների հետ։

Ինչպես ասվում է թեկնածուի պաշտոնական կայքում տեղադրված տեղեկավության մեջ, հանդիպումը տեղի կունենա Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը՝ նախաճաշի ընթացքում:

Նախաճաշի հրավերը Մանուկյանին ուղարկել է Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Սերժ Սմեսովը։

Հայաստանում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2008 թ. փետրվարի 19-ին։-0-