Հայաստանի խորհրդարանի խոսնակը 2008 թ.-ին համատեղ աշխատանքի կոչ է արել՝ ի բարօրություն երկրի

28.12.2007, 14:56
Հայաստանի խորհրդարանի խոսնակը 2008 թ.-ին համատեղ աշխատանքի կոչ է արել՝ ի բարօրություն երկրի
Հայաստանի խորհրդարանի խոսնակը 2008 թ.-ին համատեղ աշխատանքի կոչ է արել՝ ի բարօրություն երկրի

Հայաստանի ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը համատեղ աշխատանքի կոչ է անում՝ ի բարօրություն երկրի։

«2008 թ.-ին ուզում եմ ցանկանալ արդյունավետ համագործակցություն, բարիք, հանդուրժողականություն, բարին տեսնելու և վատը քննադատելու խիզախություն և համագործակցություն՝ ի բարօրություն մեր երկրի», - ասաց Թորոսյանը ուրբաթ՝ լրագրողների պատվին ԱԺ-ում կազմակերպված ամանորյան ավանդական ընդունելության ժամանակ։

«Մենք բոլորս մեր երկրի քաղաքացիներն ենք, և սա մեր ընդհանուր Հայրենիքն է, ըստ այդմ մեր խնդիրն է անել ամեն ինչ, որպեսզի երկիրը լինի իրավական, իր քաղաքացիների բարօրությունը ապահովող, երիտասարդներին աջակցող և ծերերին պաշտպանող, սեփական ջանքերով արժանավայել ապրելու հնարավորություն ստեղծող երկիր», - ավելացրեց Թորոսյանը։ Նրա խոսքերով, այս խնդիրների լուծման համար անհրաժեշտ է համատեղ աշխատել։-0-