ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահը հանդիպեց Դաշինքում Հայաստանի նորանշանակ ռազմական ներկայացուցչի հետ

13.12.2007, 13:28
ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահը հանդիպեց Դաշինքում Հայաստանի նորանշանակ ռազմական ներկայացուցչի հետ
ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահը հանդիպեց Դաշինքում Հայաստանի նորանշանակ ռազմական ներկայացուցչի հետ

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահ, գեներալ Ռեյ Հենոն հանդիպեց Դաշինքում Հայաստանի ռազմական ներկայացուցիչ, փոխգնդապետ Մհեր Իսրայելյանի հետ:

«Գեներալը հույս հայտնեց, որ նոր ռազմական ներկայացուցիչը կշարունակի արդյունավետ համագործակցության ձևավորված ավանդույթները»,-«Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:

Հենոն շնորհակալություն հայտնեց Հայաստանի ռազմական նախկին ներկայացուցիչ, գնդապետ Դավիթ Տոնոյանին՝ համատեղ արդյունավետ աշխատանքի և Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ամրապնդման համար։--0--