Հայ-ադրբեջանական սահմանահատվածի մոնիտորինգն անցել է առանց պատահարների

29.11.2007, 10:54
Հայ-ադրբեջանական սահմանահատվածի մոնիտորինգն անցել է առանց պատահարների

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դեսպան Անդրեյ Կասպրշիկի մանդատի շրջանակներում չորեքշաբթի Իջևան-Նոյեմբերյան սահմանահատվածում կատարված մոնիտորինգն անցել է առանց պատահարների: Այս մասին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը։

«Ի տարբերություն նախորդ` Ասկեպարում կայացած մոնիտորինգի, որի ժամանակ ադրբեջանական դիպուկահարի կողմից կրակ էր բացվել մոնիտորինգի մասնակիցների ուղղությամբ, այս անգամ այն անցավ առանց նման պատահարների», - ասել է Շահսուվարյանը։

 

Նա տեղեկացրել է նաև, որ մինչ մոնիտորինգը Տավուշի մարզպետ Ա.Ղուլարյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են սահմաններում տիրող և պայմանական հրադադարին առնչվող հարցեր:-0-