Ազգային ժողովրդավարական միությունն առաջադրել է Վազգեն Մանուկյանի թեկնածությունը` Հայաստանի նախագահի պաշտոնում
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ընդդիմադիր «Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցությունը (ԱԺՄ) առաջադրել է իր առաջնորդ, Հայաստասնի նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի թեկնածությունը՝ 2008թ. փետրվարի 19-ին Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններում։
Մանուկյանի թեկնածությունն առաջադրվել է Երևանում չորեքշաբթի կայացած՝ կուսակցության 13-րդ համագումարում։
«Մեր նպատակը չէ ներկայիս իշխանությունից, կուսակցությունից կամ անհատից ազատվելը, մենք պատրաստվում ենք փոխել երկրի զարգացման գաղափարախոսությունը»,- համագումարում հայտարարեց Մանուկյանը։
Նրա խոսքերով, նոր նախագահը պետք է ստեղծի և ներդնի պետության նոր մոդել, «այլ ոչ թե հաջողությամբ կիրառի արդեն եղածը»։
Համագումարում Մանուկյանի թեկնածության առաջադրման օգտին են արտահայտվել Արշակ Սադոյանը («Ազգային ժողովրդավարների դաշինք»), Շավարշ Քոչարյանը («Ազգային ժողովրդավարական կուսակցություն») և մի շարք այլ քաղաքական գործիչներ։
«Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցությունը հիմնվել է 1992թ.-ին։ Այսօր կուսակցությունն ունի 2,6 հազ. անդամ։
ԱԺՄ առաջնորդ Վազգեն Մանուկյանը 1990-1991թթ. ղեկավարել է Հայաստանի կառավարությունը։ –0--