Պնախարարը ՀՀ-ում Գերմանիայի դեսպանի հետ քննարկել է ռազմական կրթության համագործակցությանը վերաբերող հարցեր
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Ադրեա Վիկտորինի հետ քննարկել է ռազմական կրթության համագործակցությանը վերաբերող հարցեր, այս մասին «Նովոստի-Արմենիային» հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Սեյրան Շահսուվարյանը։
Կողմերն անդրադարձել են 2007թ. պաշտպանական համագործակցության ծրագրով նախատեսված երկկողմ միջոցառումներին` կարևորելով Գերմանիայի ռազմական ուսումնական հաստատություններում հայ սպաների պատրաստումն ու վերապատրաստումը:
Նախարարը իր հերթին վստահություն է հայտնել, որ ոչ միայն ռազմական ուսուցման ոլորտում է հնարավոր իրականացնել համատեղ արդյունավետ աշխատանք ԳԴՀ-ի հետ, այլև մյուս ոլորտներում ևս:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ռազմական բնագավառում երկկողմ հարաբերությունների ներկա վիճակին և դրանք առավել խորացնելու հեռանկարներին առնչվող հարցեր:--0--