Հայաստանի նախագահական ընտրություններում ոչ իշխանությունը, ոչ ընդդիմությունը միասնական թեկնածու չեն կարողանա առաջադրել. ՀՀՇ

17.08.2007, 16:25
Հայաստանի նախագահական ընտրություններում ոչ իշխանությունը, ոչ ընդդիմությունը միասնական թեկնածու չեն կարողանա առաջադրել. ՀՀՇ

Ոչ Հայաստանի իշխանությունը, ոչ ընդդիմությունը չեն կարողանա միասնական թեկնածոււ առաջադրել 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ, ուրբաթ լրագրողներին հայտնեց Հայաստանի նախկին իշխող ՀՀՇ կուսակցության ղեկավար Արարատ Զուրաբյանը։

Նրա խոսքերով, դա անհնար է, քանի որ որոշ քաղաքական գործիչներ առաջադրում են կեղծ թեկնածուներ, որոնք սևացնում են նրանց  մրցակիցներին։

«Միասնական թեկնածուի առկայությունն անհրաժեշտություն չէ. շատ ավելի կարևոր է ստեղծել ծանրության կենտրոն, որն ունակ կլինի հակազդել ներկայիս իշխանություններին և ընտրողների համար այլընտրանք ապահովել»,- ասաց Զուրաբյանը։

Նա ընդգծեց նաև, որ նախագահական ընտրություններին մասնակցելու մասին քաղաքական գործիչների ոչ մի հայտարարություն այնպիսի իրարանցում չի առաջացրել, որքան ընտրություններում Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հնարավոր մասնկացության մասին խոսակցությունները։

Զուրաբյանը անհիմն է համարում տարբեր քաղաքական գործիչների կարծիքներն այն մասին, թե Տեր-Պետրոսյանը չի առաջադրվի։

«ՀՀՇ-ն պատրաստվում է առաջադրել հենց նրան, և մենք հաջողության հույս ունենք»,- եզրափակեց է ՀՀՇ ղեկավարը։

ՀՀՇ-ն ստեղծվել է 1988թ. օգոստոսի 19-ին։ 2007թ. փետրվարի տվյալներով, կուսակցությունն ունի 7 հազ. անդամ։

1991թ. սեպտեմբերին Հայաստանի Հանրապետության պատմության մեջ նախագահական առաջին ընտրություններում հաղթեց Հայոց համազգային շարժում կուսակցության կողմից առաջադրված թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը։

Հինգ տարի անց՝ 1996թ. սեպտեմբերյան ընտրություններում Լ. Տեր-Պետրոսյանը պահպանեց նախագահի աթոռը, թեև ընդդիմությունը և մի շարք միջազգային հեղինակավոր կազմակերպություններ ընտրությունների արդյունքները կեղծված համարեցին։ 1998թ. փետրվարին Տեր-Պետրոսյանը, իշխանական վերնախավում ղարաբաղյան հիմնահարցի լուծման վերաբերյալ առաջացած տարաձայնությունների պատճառով, հայտարարեց իր լիազորությունների վաղաժամ դադարեցման մասին և հրաժարական տվեց։

Հայաստանում նախագահական ընտրությունները կանցկացվեն 2008 թ. առաջին կեսին։ Նախագահի պաշտոնին իրենց թեկնածության առաջադրման մտադրության մասին հայտարարել են, մասնավորապես, ՀՀ  վարչապետ, Հայաստանի ՀՀԿ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը, «Օրինաց Երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, Ազգային ժողովրդավարական միության նախագահ, Հայաստանի նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը, «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը, Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը։

--0—