Հայ անապահով ընտանիքների երեխաները ամառը կանցկացնեն Սև ծովի ափին

18.07.2007, 16:51
Հայ անապահով ընտանիքների երեխաները ամառը կանցկացնեն Սև ծովի ափին

Սոցիալապես անապահով ընտանիքների երեսուն հայ երեխաներ ամառային արձակուրդները կանցկացնեն Սև ծովի ափին։ Այս մասին չորեքշաբթի Երևանում լրագրողներին հայտնեց «Փրկիր և պահպանիր» բարեգործական կազմակերպության տնօրեն Հասմիկ Պետրոսյանը։

Նրա խոսքերով, 10 օր 8-18 տարեկան երեխաների համար կկազմակերպվի անմոռանալի «Ուրախ ամառ-2007»։

«Մենք ցանկանում ենք երեխաների համար փոքրիկ տոն կազմակերպել՝ հագեցած  տարբեր միջոցառումներով, որպեսզի նրանք տուն վերադառնան հաճելի հիշողություններով», - ասաց Պետրոսյանը։

Տնօրենը հայտնեց, որ ամառային հանգստի ժամանակ երեխաների համար նախատեսված են սպորտային, կրթական, ինչպես նաև մշակութային միջոցառումներ։

«Մեր կազմակերպության աշխատակիցները երեխաների համար կկազմակերպեն մրցութային ծրագրեր, պատմության դասեր, ինտելեկտուալ խաղեր», - ավելացրեց նա։

Պետրոսյանը հայտնեց, որ երեխաների մասին հոգ կտանեն բժիշկներ, հոգեբաններ, մանկավարժներ և փրկարարներ։

Նրա խոսքերով, սոցիալապես անապահով երեխաների մեկնումը Սև ծով հնարավոր դարձավ Արմավիրի քաղաքապետարանի ֆինանսական աջակցության շնորհիվ. այդ նպատակի համար տրամադրվել է 2 մլն. դրամ (մոտ 5,9 հազ. դոլար)։

Պետրոսյանն ավելացրեց, որ իրենց նեդրումն են ունեցել նաև անհատ հովանավորները, որոնք, մասնավորապես, կտրամադրեն սննդամթերք։

 «Փրկիր և պահպանիր» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2004թ.։ Նպատակն է իրագործել մի շարք բարեգործական ծրագրեր՝ ուղղված սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների հիմնախնդիրների լուծմանը, ինչպես նաև ամառային արձակուրդների կազմակերպմանը։

Այս կազմակերպության նախաձեռնությամբ անապահով ընտանիքների երեխաներն առաջին անգամ իրենց ամառային արձակուրդներն անցկացրել են Սևանա լճի ափին՝ 2005թ.։ --0—