419.01
3.96
395.22
+9
Եղանակը Երևանում
Հայ

Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում նոյեմբերի 9-ին կքննարկվի Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծը

13:39
08 Նոյեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի առաջին ընթերցումը տեղի է ունենալու նոյեմբերի 9-ին, հաղորդում է Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախումբը։

Օրինագիծը ներկայացնելու է պահպանողական խորհրդարանական Թիմ Լաութոնը, նպատակն է պաշտոնական ճանաչման և հիշատակության  միջոցով ոգեկոչել Հայոց ցեղասպանությունը: Օրինագիծն ունի հիմնական երեք դրույթներ․ առաջին՝ Օսմանյան կայսրության և դրան հարակից տարածքներում 1915-1923թթ․ ընթացքում հայության ջարդերի պաշտոնական որակում՝ որպես ցեղասպանություն, երկրորդ՝ ցեղասպանությունների, այդ թվում Հայոց ցեղասպանության զոհերի ամենամյա ոգեկոչում, երրորդ՝ Հայոց ցեղասպանության և դրան առնչվող մարդու իրավունքների ժամանակակից խախտումների ու պատերազմական հանցագործություների  վերաբերյալ կրթության և հանրային տեղեկացվածության խթանում։

Ըստ Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախմբի՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը այդ երկրի համար կարևոր է մի քանի պատճառներով: Նախ՝ օրինագծի ընդունումը կհաստատի Մեծ Բրիտանիայի հավատարմությունը «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին» կոնվենցիային և նրա հիմնական արժեքներին։ Երկրորդ՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, Մեծ Բրիտանիան կամրապնդի իր հավատարմությունը համամարդկային իրավունքների պաշտպանությանը, քանի որ նման մասշտաբի հանցագործությունը չճանաչված թողնելը անպատժելիության վտանգավոր ուղերձ է. անպատիժ հանցագործությունը խրախուսվող հանցագործություն է: Երրորդ՝ Միացյալ Թագավորության, որպես համաշխարհային խաղացողի դերն ու պարտականությունն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը և առաջ մղել Ցեղասպանության ուսումնասիրությունը և մեծացնել մարդկության դեմ հանցագործությունների վերաբերյալ հանրային տեղեկացվածությունը:

Մեծ Բրիտանիան արևմտյան այն սակավաթիվ առաջատար երկրներից է, որը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ինչը վկայում է արդարադատության հիմնարար հասկացությունների պահպանման կոպիտ ձախողման մասին: Թիմ Լաոթոնի օրինագիծը Մեծ Բրիտանիային հնարավորություն է տալիս շտկելու անարդարության և անպատժելիության այս ընթացքը:

Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախումբը և ՄԹ հայ համայնքը կոչ են անում կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ բրիտանական արժեքները պաշտպանելու և հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության համար։ Հայ դատի հանձնախումբն աշխատում է  Թիմ Լաութոնի կողմից ներկայացված օրինագծի անցկացման ուղղությամբ:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:56
11 Հոկտեմբերի 2023
Հայաստանը պատրաստ է աշխատել 3+3 տարածաշրջանային ձևաչափում. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է հարևան երկրների հետ աշխառել 3+3 տարածաշրջանային ձևաչափում
11:33
11 Հոկտեմբերի 2023
Արցախի ապագան մեծապես կախված է հայության պայքարից Արցախի ղեկավարներին թշնամական բանտարկությունից ազատելու համար. քաղաքագետ
Քաղաքագետը հայտարարել է, որ Արցախի ապագան մեծապես կախված է այն բանից, թե ինչպես ենք մենք՝ որպես ժողովուրդ վերաբերվում հայկական երկրորդ պետության ղեկավարների թշնամական բանտարկության մեջ գտնվելու հանգամանքին
23:57
10 Հոկտեմբերի 2023
Մենք պատրաստ ենք բացել մեր ճանապարհներն Ադրբեջանի և Թուրքիայի համար. Փաշինյանը պատասխանել է Էրդողանին
Մենք պատրաստ ենք բացել մեր ճանապարհներն Ադրբեջանի և Թուրքիայի համար. Փաշինյանը պատասխանել է Էրդողանին
14:07
10 Հոկտեմբերի 2023
ՌԴ ԱԳ փոխնախարարը ՌԴ–ում ՀՀ դեսպանի հետ քննարկել է հայ–ռուսական հարաբերությունների ակտուալ հարցեր
ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը երեքշաբթի ընդունել է ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանին
13:01
09 Հոկտեմբերի 2023
Կոնֆլիկտային իրավիճակի վերջակետը դեռ չի դրվել. Գալուզինը` հայ–ադրբեջանական հարաբերությունների մասին
Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների եռակողմ պայմանավորվածությունների համալիրը պահպանում է ակտուալությունը, հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը
12:26
06 Հոկտեմբերի 2023
Ֆրանսիան ՀՀ–ի հետ երկխոսություն կսկսի ռազմական տեխնիկա մատակարարելու թեմայով. Ֆրանսիայի ԱԳ նախարար
Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Ֆրանսիան ՀՀ–ի հետ երկխոսություն կսկսի ռազմական տեխնիկա մատակարարելու թեմայով
11:30
06 Հոկտեմբերի 2023
Հունգարիան պատրաստ է միջնորդական դեր խաղալ՝ նպաստելու Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների՝ հայրենիք անվտանգ վերադարձին. դեսպան
Հունգարիան պատրաստ է միջնորդական դեր խաղալ՝ նպաստելու Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների՝ հայրենիք անվտանգ վերադարձին, հայտարարել է է Հայաստանում Հունգարիայի դեսպան Աննա Մարիա Սիկոն
11:00
06 Հոկտեմբերի 2023
Մակրոնը դեմ է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դեմ է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը
10:33
06 Հոկտեմբերի 2023
ՀՀ–ն Թուրքիայից կախվածության մեջ է հայտնվում. քաղաքագետը`իշխանությունների արտաքին–քաղաքական ուղղվածության մասին (ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ)
Նա նշեց, որ չնայած տարածված միֆին, Հայաստանը երբեք միանշանակ չի կողմնորոշվել ՌԴ–ի ուղղությամբ, պաշտոնական արտաքին–քաղաքական ուղղությունը կոմպլիմենտարիզմն էր
21:06
05 Հոկտեմբերի 2023
Միշելը հոկտեմբերի վերջին Փաշինյանին և Ալիևին հրավիրել է Բրյուսել
Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրել է հանդիպման հոկտեմբերի վերջին Բրյուսելում
16:20
05 Հոկտեմբերի 2023
Եվրոպական խորհրդարանը բանաձև է ընդունել, որով կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի իշխանությունների դեմ
Եվրոպական խորհրդարանը բանաձև է ընդունել, որով կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի իշխանությունների դեմ
16:01
05 Հոկտեմբերի 2023
Եվրահանձնաժողովի նախագահ. ՀՀ–ին կտրամադրվի ավելի քան 25մլն. եվրո օգնություն Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայից հետո
Եվրահանձնաժողովի նախագահը հայտարարեց, որ ՀՀ–ին կտրամադրվի ավելի քան 25մլն. եվրո օգնություն Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայից հետո