ԼՂ-ն իբրև երազանք ներդրել են մեր մեջ, որ զրկվենք ինքնիշխանությունից. ՔՊ-ական պատգամավոր (ՎԻԴԵՈ)

02.02.2024, 16:10
ՔՊ–ական պատգամավորը հայտարարել է, որ ԼՂ-ն իբրև երազանք ներդրել են մեր մեջ, որ զրկվենք ինքնիշխանությունից․ ՎԻԴԵՈ
ԼՂ-ն իբրև երազանք ներդրել են մեր մեջ, որ զրկվենք ինքնիշխանությունից. ՔՊ-ական պատգամավոր (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ ԼՂ-ն իբրև երազանք ներդրել են մեր մեջ, որ զրկվենք ինքնիշխանությունից։

ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով լրագրողների այն պնդմանը, որ ապագա սերունդներին պետք է փոխանցել հայրենիքը՝ մասնավորապես Արցախը վերադարձնելու երազանքը։

«Շատ լավ բան է երազանքով առաջնորդվելը, մինչև այն պահը, երբ պարզվում է, որ այդ երազանքն ուղղակի ներդրված է, որպեսզի դու երբեք չունենաս ինքնիշխանություն», – ասաց ՔՊ–ական պատգամավորը։

Ըստ նրա՝ մեր ապագա սերունդները և մենք ինքներս պետք է ունենանք ամենագլխավոր երազանքը, դա պետք է լինի ինքնիշխան Հայաստանի Հանրապետություն ունենալը։

«Ոչ թե գնանք այն ծրագրով, որը տարիներ առաջ գրվել է մեզ համար, դրվել է մեր տակ, որպեսզի ինչ-որ մի պահի մենք, երբ պետք լինի այդ ծրագիրը ներդնողներին, կորցնենք մեր ինքնիշխանությունը՝ գնալով մի բանի հետևից, որին փաստացի հասնել չենք կարող: Լավ, պատկերացնենք, որ ինչ-որ մի պահի լինում է այնպես, որ ռազմական բալանսը հօգուտ մեզ է խախտվում։ Հետո՞: Հետո տեղի է ունենում այն, ինչ 1991–ից մինչև 2020 թվական է տեղի ունեցել։ Եվ հետո էլ Ադրբեջանն է նորից հզորանում, ունենում է միջազգային ամբողջ լեգիտիմությունը, նորից է հարձակվում և հետ նվաճում», – ասաց նա՝ ընդգծելով, որ աշխարհի ոչ մի պետություն երբեք չի ճանաչել Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մաս։

Ալեքսանյանն ասաց, թե մեծ ցավ է ապրում, երբ լրագրողները ՀՀ ինքնիշխան տարածքը համեմատում են ԼՂ-ի հետ։–0–