Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կայցելի Ղազախստան
26.03.2025,
15:20
Ծրագրված է Արարատ Միրզոյանի հանդիպումը Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուի հետ

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Մարտի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Ղազախստան, հաղորդում է ՀՀ ԱԳՆ–ն։
Ծրագրված է Արարատ Միրզոյանի հանդիպումը Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուի հետ:
Նախատեսված են նաև այլ բարձրաստիճան հանդիպումներ և քննարկումներ։