7 օրվա բուդը կերանք, մտածում էինք՝ էս տարի կարող ա չթունավորվենք, թարս ա՝ էս տարի էլ թունավորվեցինք. Փաշինյան
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/. Նոր տարի է գալիս, շտապօգնությունների կալոնաները դեպի թաղամասեր, 7 օրվա բուդը կերանք, մտածում էինք՝ էս տարի կարող ա չթունավորվենք, թարս ա՝ էս տարի էլ թունավորվեցինք։ Այս մասին այսօր Կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանը կրկնեց շաբաթներ առաջ իր կատարած մոնիտորինգը՝ նշելով, որ պետք է գնալ ռեստորան ու նայել, թե մարդիկ ինչպես են ճաշում։
«Մարդիկ գալիս են, ուրախանում, ճաշում, գնում են, հետո նայում ես սեղանին, տեսնում ես՝ 3 կազմ էլ այդ սեղանից կարող է օգտվել. ինչի՞ համար։ Նույն ձև էլ կառավարությունն է ծախսում, մենք հո օդից չենք ընկել, այ ժողովուրդ ջան»,-նման հարցադրում կատարեց Փաշինյանը։
Փաշինյանը հիշեց 60-ական թվականի իտալական ֆիլմից մի հատված։
«Ես շշմեցի։ Այդ պատկերներն իմ մանկության՝ 90-ականների սկզբի Իջևանն էր հիշեցնում։ Այդ երկրներն էլ են այս ճանապարհով անցել։ Կարող է արձագանք հնչի, թե՝ հո խոսալով չի, այո, խոսալով է, որովհետև քաղաքակրթությունը խոսալով է ձևակերպվել։ Պիտի խոսենք սրա մասին»,-ասաց Փաշինյանը։