Փաշինյանն ընդունել է ՌԴ փոխվարչապետին. ինչ են քննարկել
13.09.2024,
14:07
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի./Նովոստ-Արմենիա/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին: Այս մասին տեղեկացնում են վարչապետի գրասենյակից։
Քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակում փոխգործակցությանն առնչվող թեմաների:

