Շարմազանովն ամփոփել է ՀՀԿ գործադիր մարմնի նիստի արդյունքները

05.02.2016, 00:49
ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովն ամփոփել է հինգշաբթի երեկոյան կայացած ՀՀԿ գործադիր մարմնի նիստի արդյունքները։
Շարմազանովն ամփոփել է ՀՀԿ գործադիր մարմնի նիստի արդյունքները

ԵՐԵՎԱՆ,5 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովն ամփոփել է հինգշաբթի երեկոյան կայացած ՀՀԿ գործադիր մարմնի նիստի արդյունքները։

Նրա խոսքով` իշխող կոալիցիայի հնարավոր ձևավորման հարցում պարզություն կմտցվի մինչև հաջորդ շաբաթվա վերջ։

Հայաստանում ակտիվ խորհրդակցություններ են ընթանում կառավարության հնարավոր կոալիցիայի ձևավորման շուրջ։ Մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն` ՀՀԿ–ն բանակցություններ է վարում հիմնականում ՀՅԴ–ի ներկայացուցիչների հետ, ովքեր աջակցում են սահմանադրական փոփոխություններին։ 

«Ինչպես մեզ, այնպես էլ Դաշնակցության համար համագործակցության հիմքը ոչ թե պաշտոնների բաշխումն է, այլ` գաղափարախոսությունը, ծրագրարյին դրույթները, պատասխանատվությունը», – ասաց Շարմազանովը ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո, որն անցկացվել է ՀՀԿ նախագահ,  Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։

Շարմազանովի խոսքով` նիստը տևել է շուրջ երկու ժամ։ «Մենք քննարկել ենք Ընտրական նոր օրենսգրքի նախագիծը։ Կոալիացիայի կամ համագործակցության որևէ ձևաչափի հետ կապված հարցեր չեն քննարկվել», – նշեց ԱԺ փոխխոսնակը։

Նա ավելացրեց, որ բանակցությունները շարունակվում են` խոստանալով լրագրողներին տեղեկացնել, երբ Գործադիր մարմինը կամ Կուսակցության խորհուրդը վերջնական որոշում կայացնեն այդ հարցի շուրջ։ –0–