ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի Հանրապետության նախագահը չորեքշաբթի հրամանագրեր է ստորագրել նախարարների պաշտոնից ազատման և նոր նախարարների նշանակման մասին, հայտնեցին ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից:
Նախագահի հրամանագրերով` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար է նշանակվել Լևոն Մկրտչյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար է նշանակվել Արծվիկ Մինասյանը, իսկ Դավիթ Լոքյանը` ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար:
Նախագահի այլ հրամանագրերով ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնից ազատվել է Արմեն Աշոտյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնից ազատվել է Կարեն Ճշմարիտյանը:
Նախագահի մեկ այլ հրամանագրով Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը վերակազմակերպվել է Տարածքային կառավարման և Աարտակարգ իրավիճակների նախարարությունների:
Ստորագրվեց ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության համաձայնագիրը>>
Հիշեցնենք, որ հանրապետության նախագահի այս հրամանագրերը հետևել են այսօր ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի միջև Քաղաքական համագործակցության համաձայնագրին:
Այլևս ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում նշանակվել է Արմեն Երիցյանը:-0-