ԲՀԿ–ն որոշել է իր ցուցակի առաջին եռյակը Երևանի ավագու ընտրություններին

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. «Բարգաված Հայաստան» կուսակցությունը ներկայացրել է Երևանու ավագանու արտահերթ ընտրություններում իր ցուցակի առաջին երեք թեկնածուների անուները։ Եռյակի մեջ ներառվել են պատգամավոր, ԲՀԿ քաղխորհրդի քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, «Կենտրոն» հեռուստաընկերության վարող Պետրոս Ղազարյանը ու քաղաքական մեկնաբան Արման Աբովյանը, հայտնում է ԲՀԿ–ի մամուլի ծառայությունը։
«Ցանկանում եմ նշել, որ կուսակցությունը, բնականաբար, ձգտում է հաղթանակին ընտրություններում, քանի որ Երևանին անհրաժեշտ է ոչ միայն մոտեցումների արմատական վերանայում, այլ, ընդհանուր առմամբ, բարեփոխումներ, ճիշտ կառավարում», – ասաց Արման Աբովյանը «Նովոստի–Արմենիային» հարցազրույցում։
Նա նշեց, որ կան բազմաթիվ արդիական խնդիրներ` այդ թվում տրանսպորտի հետ կապված, որոնք կարևոր է լուծել։
Միաժամանակ Աբովյանը կարծում է, որ Նաիրա Զոհրաբյանը քաղաքապետ դառնալու մեծ հնարավորություններ ունի։ «Ինքը մեծ մտավոր ներուժ ու քաղաքական փորձ ունեցող մարդ է», – ասաց նա։
Երևանու ավագանու ընտրությունները նախատեսվում է անցկացնել սեպտեմբերին։ Քաղաքապետի ընտրությունն անցկացվում են նորընտիր Ավագանու առաջին նիստում։ Եթե ավագանու ընտրությունների արդյունքով ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկը ստանում է ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, այսինքն` բացարձակ մեծամասնությունը, ապա այդ կուսակցության թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձը համարվում է ընտրված քաղաքապետ:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (որի ղեկավարն է ՀՀ վարչապետ Նիկոլ Փշինյանը) հուլիսի 30–ին առաջադրել է արդեն Հայկ Մարությանի (Կարգին Հայկոյի) թեկնածությունը Երևանի քաղաքապետի պաշտոում։–0–