ԼՂՀ ՊԲ երկու զինծառայող է զոհվել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում
18.12.2015,
12:13
Ադրբեջանական բանակի հատուկ նշանակության խմբերը հակամարտ զորքերի շփման գծի հարավային, արևելյան, հյուսիսարևելյան և հյուսիսային ուղղություններով դեկտեմբերի 18-ի գիշերը դիմել են հերթական դիվերսիոն գործողությունների:

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանական բանակի հատուկ նշանակության խմբերը հակամարտ զորքերի շփման գծի հարավային, արևելյան, հյուսիսարևելյան և հյուսիսային ուղղություններով դեկտեմբերի 18-ի գիշերը դիմել են հերթական դիվերսիոն գործողությունների, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Ըստ հաղորդագրության, վերոնշյալ բոլոր ուղղություններում հայ դիրքապահները ժամանակին հավաստանշել են հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և անցել պաշտպանական մարտերի: Ադրբեջանական գրոհայինները կորուստներ տալով հետ են շպրտվել իրենց ելման դիրքերը:
«Ցավոք, ծավալված մերձամարտերի ընթացքում արիաբար մարտիրոսվել են ՊԲ զինծառայողներ Աղասի Արսենի Գրիգորյանը (ծնվ. 1996թ.) և Ռուբեն Ռոբերտի Ալեքսանյանը (ծնվ. 1996թ.)»,– ասվում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում»,– ասվում է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 17-ի գիշերը հակառակորդը ձեռնարկված անհաջող դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձերից հետո ծանր կորուստներ կրելով հետ էր շպրտվել։
Ինչպես նշվում է հաղորդման մեջ, ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իրզորակացությունը հայտնում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին,հարազատներին և ծառայակիցներին:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ հակառակորդի սադրիչ քայլերն անհետևանք չեն մնալու, և պատասխանը լինելու է ցավոտ և անդառնալի կորուստներով լի։ -0-