Ղարաբաղցի զինծառայողները հետ են շպրտել ադրբեջանական դիվերսիոն խմբին իր ելման դիրքերը

10.10.2015, 15:34
Ղարաբաղցի զինծառայողները ուրբաթ լույս շաբաթ գիշերը կանխել են հակառակորդի հերթական դիվերսիոն փորձը, հաղորդում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Ղարաբաղցի զինծառայողները հետ են շպրտել ադրբեջանական դիվերսիոն խմբին իր ելման դիրքերը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/.

Ղարաբաղցի զինծառայողները ուրբաթ լույս շաբաթ գիշերը կանխել են հակառակորդի

հերթական դիվերսիոն փորձը, հաղորդում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի

ծառայությունը։

 «Հոկտեմբերի 10-ի գիշերը ժամը 03.05-ի սահմանում

ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան հատվածում

(Թալիշի ուղղությամբ) հակառակորդի կողմից ձեռնարկվել է դիվերսիոն-հետախուզական

ներթափանցման փորձ», – նշվում է հաղորդագրության մեջ։

ՊԲ դիրքապահ ուժերը, ժամանակին

հավաստանշելով ադրբեջանական դիվերսիոն խմբի առաջխաղացումը, դիմել են կանխարգելիչ

գործողությունների և վերջինիս հասցնելով կորուստներ, հետ շպրտել իր ելման

դիրքերը:  Ծավալված մարտերի ընթացքում ՊԲ-ն կորուստներ չի կրել:

Բացի վերոնշյալ գործողությունից,

հակառակորդը տարբեր տրամաչափի զինատեսակներից շփման գծի ողջ երկարությամբ

հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ

 «ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված

պատասխան գործողություններից հետո շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական բանակի

ակտիվությունը ճնշվել է», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–