ԼՂՀ ՊՆ–ն հերքել է Բաքվի տեղեկատվությունը` ղարաբաղյան բանակի տանկերի պայթյունի մասին
21.07.2015,
21:10
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական կողմի տեղեկատվությունը` ԼՂՀ Պաշտպանության բանակի երկու տանկերի պայթյունի մասին, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հուլիսի 21. /Նովոստի–Արմենիա/. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական կողմի տեղեկատվությունը` ԼՂՀ Պաշտպանության բանակի երկու տանկերի պայթյունի մասին, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
«Ադրբեջանական քարոզչության տարածած տեղեկությունն առ այն, թե իբր ուսումնավարժական պարապմունքների ժամանակ հակատանկային ականի վրա պայթել է ՊԲ Տ-72 տիպի երկու տանկ, իրականությանը չի համապատասխանում: Տարածված տեղեկությունն ընդունեք որպես ադրբեջանական քարոզչության երևակայության արդյունք»,– ասվում է հաղորդագրությունում։-0-