ԼՂՀ նախագահը հանդիպել է սփյուռքահայ ուսանողների հետ

18.07.2015, 16:01
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 18-ին ընդունել է «Դեպի Հայք» հիմնադրամի շրջանակներում աշխարհի տարբեր երկրներից Արցախ ժամանած մի քանի տասնյակ սփյուռքահայ ուսանողների, հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի գլխավոր տեղեկատվական վարչությունը։:
ԼՂՀ նախագահը հանդիպել է սփյուռքահայ ուսանողների հետ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հուլիսի 18. /Նովոստի–Արմենիա/. Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 18-ին ընդունել է «Դեպի Հայք» հիմնադրամի շրջանակներում աշխարհի տարբեր երկրներից Արցախ ժամանած մի քանի տասնյակ սփյուռքահայ ուսանողների, հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի գլխավոր տեղեկատվական վարչությունը։:

Հանդիպման ընթացքում արծարծվել են Արցախի պետականաշինությանը, ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր:

Ջերմ և անմիջական մթնոլորտում նախագահ Սահակյանը պատասխանել է ուսանողների կողմից բարձրացված հարցերին:

Երկրի ղեկավարը կարևորել է հիմնադրամի կողմից իրականացվող աշխատանքները և նմանատիպ այցելություններն Արցախ` դրանք համարելով համահայկական կապերի զարգացման ու սփյուռքում հայապահպանության կարեւորագույն գրավականներից մեկը:-0-