Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես է բացվել Ստեփանակերտում

22.04.2015, 18:55
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հինգշաբթի ներկա է գտնվել Ստեփանակերտի պատկերասրահում Արցախի նկարիչների` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսի բացման արարողությանը, հաղորդում են երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից։:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես է բացվել Ստեփանակերտում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հինգշաբթի ներկա է գտնվել Ստեփանակերտի պատկերասրահում Արցախի նկարիչների` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսի բացման արարողությանը, հաղորդում են երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից։:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Արցախի նկարիչների կողմից ցեղասպանության թեմային անդրադառնալը կարևոր է և պատմական, եւ գիտակրթական տեսանկյուններից:

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ –0–