ԱՄՆ–ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչը պատմել է ղարաբաղյան խնդրի մասին Նորթրիջի Կալիֆորնիայի համալսարանի ուսանողներին

16.04.2015, 16:51
ԱՄՆ–ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանն ելույթ է ունեցել Նորթրիջի Կալիֆորնիայի պետական համալսարանի (California State University, Northridge) քաղաքագիտության ֆակուլտետի ուսանողների առջև:
ԱՄՆ–ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչը պատմել է ղարաբաղյան խնդրի մասին Նորթրիջի Կալիֆորնիայի համալսարանի ուսանողներին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. ԱՄՆ–ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանն ելույթ է ունեցել Նորթրիջի Կալիֆորնիայի պետական համալսարանի (California State University, Northridge) քաղաքագիտության ֆակուլտետի ուսանողների առջև:

«ԼՂՀ ներկայացուցիչն անդրադարձել է Արցախի պատմությանը, ԼՂՀ-ում պետականաշինության գործընթացների առանձնահատկություններին ու հեռանկարներին, ինչպես նաև ներկայացրել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկայիս փուլը»,– հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Ելույթից հետո Ռոբերտ Ավետիսյանը պատասխանել է լսարանի հարցերին:

Նորթրիջի Կալիֆորնիայի պետական համալսարան այցելության շրջանակներում՝ ԼՂՀ ներկայացուցիչը առանձին հանդիպում է ունեցել նաև համալսարանի հայ ուսանողների միության ներկայացուցիչների հետ: -0-