Արցախի նախագահը մասնագիտական տոնի առթիվ շնորհավորել է Ազգային անվտանգության մարմինների աշխատակիցներին

19.12.2014, 14:00
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 19-ին շնորհավորական ուղերձ է հղել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ:
Արցախի նախագահը մասնագիտական տոնի առթիվ շնորհավորել է Ազգային անվտանգության մարմինների աշխատակիցներին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 19-ին շնորհավորական ուղերձ է հղել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ:

Բակո Սահակյանն Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներին և  վետերաններին Արցախի իշխանությունների և անձամբ իր անունից շնորհավորել է  մասնագիտական տոնի առթիվ:

«Ձեր ծառայությունը չափազանց կարեւոր է մեր պետության ու ժողովրդի անվտանգության ապահովման տեսանկյունից: Սա բարդ ու դժվարին աշխատանք է, որի հաջող ու արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ է քաղաքացիական պարտքի ու պատասխանատվության բարձր զգացում, մասնագիտական պատրաստվածություն, հայրենասիրություն ու անձնվիրություն»,– ասված է ուղերձում:

Նախագահը վստահորեն նշել է, որ այսուհետ էլ համակարգի աշխատակիցները կանեն հնարավորն իրենց պարտականությունները պատշաճ մակարդակով իրականացնելու համար: Պետությունն էլ իր հերթին կշարունակի ուշադրության կենտրոնում պահել ձեր աշխատանքային և սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման հետ կապված հարցերը:

Երկրի ղեկավարը մեկ անգամ ևս շնորհավորել է բոլորին Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն, երջանկություն ու ամենայն բարիք Ազգային անվտանգության մարմինների աշխատակիցներին և նրանց ընտանիքներին:-0-