ԼՂՀ արտաքին գործերի նախարարն ընդունել է Երիտասարդ մարդկանց քրիստոնյա ընկերակցության անդամներին

28.08.2014, 14:32
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ճանաչողական այցով  Արցախ  ժամանած Երիտասարդ մարդկանց քրիստոնյա ընկերակցության (ԵՄՔԸ) անդամներին, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
ԼՂՀ արտաքին գործերի նախարարն ընդունել է Երիտասարդ մարդկանց քրիստոնյա ընկերակցության անդամներին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ճանաչողական այցով  Արցախ  ժամանած Երիտասարդ մարդկանց քրիստոնյա ընկերակցության (ԵՄՔԸ) անդամներին, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
                                                  
«ԼՂՀ արտաքին գերատեսչության ղեկավարը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի արտաքին քաղաքականության գերակա ուղղությունները և պատասխանել մասնակիցների հարցերին։ Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև Արցախի երիտասարդների և ընկերակցության անդամների միջև կապերի ամրապնդման, Արցախում ԵՄՔԸ գործունեության և համատեղ ծրագրերի իրականացման շուրջ», - նշվում է հաղորդագրության մեջ:-0- Ա.Թ.