Ադրբեջանական կողմից արձակված կրակոցի հետևանքով ղարաբաղցի զինվոր է վիրավորվել

28.12.2011, 18:34
Ադրբեջանական կողմից արձակված կրակոցի հետևանքով ղարաբաղցի զինվոր է վիրավորվել
Ադրբեջանական կողմից արձակված կրակոցի հետևանքով ղարաբաղցի զինվոր է վիրավորվել

Ղարաբաղի Պաշտպանության բանակի ժամկետային ծառայող, 19-ամյա Գևորգ Եղիազարյանը հրազենային վնասվածք է ստացել ադրբեջանական կողմից արձակված կրակոցի հետևանքով, հայտնում է Պաշտպանության բանակի տեղեկատվության և քարոզչության բաժինը:

Միջադեպը տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի ԶՈՒ շփման գծի հյուսիսարևելյան (Մարտակերտի) պաշտպանական ուղղությամբ:

Զինծառայողը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ: Հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն: -0-