Արցախի խորհրդարանն արտահերթ նիստ կանցկացնի դեկտեմբերի 21-ին
20.12.2011,
12:19
Արցախի խորհրդարանն արտահերթ նիստ կանցկացնի դեկտեմբերի 21-ին

ԼՂՀ Ազգային ժողովի առաջիկա լիագումար նիստի օրակարգային հարցերն են քննարկվել նախօրեին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլայնի մոտ հրավիրված աշխատանքային խորհրդակցության ընթացքում:
Ինչպես հայտնում է Լեռնային Ղարաբաղի Հանրային հեռուստատեսությունը, հրավիրվելիք նիստին պատգամավորները քննարկելու են երկու տասնյակից ավելի հարցեր, այդ թվում 2012 թվականի պետական բյուջեի նախագիծը, այն ուղեկցող օրենքներով ու պետական նպատակային ծրագրերով:
«Բացի բյուջեին վերաբերող հարցերից, օրենսդիրը կքննարկի սոցիալական ոլորտին վերաբերող տնտեսական ու դատական համակարգին առնչվող մի շարք օրինագծեր»,- ասվում է հաղորդագրության մեջ: --0-