Ժամկետային զինծառայող է ինքնասպանություն գործել Ղարաբաղի զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում

10.10.2011, 17:05
Ժամկետային զինծառայող է ինքնասպանություն գործել Ղարաբաղի զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Իրեն ամրակցված ԱԿՄ տիպի ինքնաձիգով ինքնասպանություն է գործել ժամկետային զինծառայող, 19-ամյա Վլադիմիր Անդրանիկի Ասատրյանը, հաղորդում է ԼՂՀ ՊՆ-ն:

«Հոկտեմբերի 9-ին ժամը 10.40-ի սահմանում հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահություն իրականացնելու ժամանակ, իրեն ամրակցված ԱԿՄ տիպի ինքնաձիգով ինքնասպանություն է գործել ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված Վլադիմիր Անդրանիկի Ասատրյանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Միջադեպի հետ կապված մանրամասները ճշտվում են: Տարվում է  քննություն: -0-