Ղարաբաղի կառավարությունը հաստատել է որդեգրման կարգը
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը երեքշաբթի կայացած հերթական նիստի ժամանակ հաստատել է որդեգրման կարգը, հաղորդում է ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնույթան կապերի վարչությունը։
Ըստ կարգի՝ որպես որդեգրման ենթակա անձ հաշվառման են վերցվում այն երեխաները, որոնց որդեգրման համար ԼՂՀ օրենսդրությամբ նախատեսված իրավական հիմքեր կան։
ԼՂՀ կառավարության համանման որոշմամբ՝ նաև հաստատվել է ԼՂՀ քաղաքացի համարվող երեխայի հաշվառման կարգը, որը որդեգրվել է օտարերկրյա քաղաքացիների կողմից՝ ԼՂՀ դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հաստատություններում, քաղաքացիություն չունեցող անձանց և ԼՂՀ սահմաններից դուրս բնակվող ԼՂՀ քաղաքացիների կողմից։
Միաժամանակ ուժը կորցրած են ճանաչվել կառավարության նախկին որոշումները, որոնք կարգավորում են վերընշված խնդիրները։
Նիստի ընթացքում նաև որոշում է կայացվել, որ այսուհետ օգոստոսի 1-ին Ղարաբաղում կնշվի Գեոդեզիստի օրը։ -0-