Ադրբեջանական գրոհային ինքնաթիռները թռիչքներ են իրականացրել ԼՂՀ սահմանի մոտ, բայց օդային տարածություն չեն ներխուժել

14.04.2011, 19:14

Ադրբեջանական գրոհային ինքնաթիռներն ու մարտական ուղղաթիռները հինգշաբթի թռիչքներ են իրականացրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանի մոտ, բայց երկրի օդային տարածություն չեն ներխուժել, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին ԼՂՀ պաշտպանության բանակի լրատվության և քարոզչության բաժնից։

«Այսօր ժամը 10:15-ից Ադրբեջանի ռազմաօդային ուժերի Քյուրդամիրում տեղակայված ավիացիոն գնդի 4 գրոհային ինքնաթիռներ և 9 մարտական ուղղաթիռներ Ադրբեջանի ԶՈՒ-ի 1-ին բանակային կորպուսում անցկացվող հրամանատարաշտաբային զորավարժությունների և ՀՕՊ ստորաբաժանումներում իրականացվող ստուգումների շրջանակում ուսումնամարտական թռիչքներ են իրականացրել շփման գծից 5-15կմ խորության վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ադրբեջանական օդուժի կողմից Արցախի օդային սահմանի խախտման դեպք չի արձանագրվել:

«ՊԲ հակաօդային ուժերի կողմից թռիչքային բոլոր թիրախները հավաստանշվել են ժամանակին և շարունակ պահվել են խիստ վերահսկողության տակ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ -0-