ԼՂՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է բրիտանական կազմակերպության զգույշ արձագանքը Բաքվի հայտարարությանը
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը չորեքշաբթի հանդես է եկել մեկնաբանությամբ Կիպրոսից ժամանած փորձագետների՝ ԼՂՀ այցելության վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ բողոքի առիթով։
Փորձագետները Ղարաբաղ են ժամանել Զինված հակամարտություններից հետո խաղաղապահ և խաղաղ համագոյության թեմայով կլոր սեղանին մասնակցելու համար։
Ադրբեջանի ԱԳՆ բողոքի կապակցությամբ բրիտանական «Միջազգային տագնապ» կազմակերպության ղեկավարությունը հաղորդագրություն է տարածել, որ ղարաբաղյան հակամարտության կողմերը և տարածաշրջանի ղեկավարները տեղեկացված են եղել նախատեսվող կլոր սեղանների և հանդիպումների շարքի մասին:
Միևնուն ժամանակ հաղորդագրության մեջ կոնկրետ չի նշվում, որ հենց Ադրբեջանի արտաքին գերատեսչության հայտարարությունն է միջոցառման շուրջ անառողջ իրարանցման առիթ դարձել, այլ բավականին անորոշ կերպով խոսվում է «ԶԼՄ-ներում որոշ հրապարակումների» մասին, որոնք ստիպել են «Միջազգային տագնապ»-ին պարզաբանումներով հանդես գալ:
Բացի այդ, հաղորդագրության մեջ հաստատվում է, որ կլոր սեղանի կազմակերպիչները նախօրոք բոլոր կողմերին ներկայացրել են սպասվող միջոցառումների մանրամասները և խորհրդատվություններ են անցկացրել տարածաշրջանի ղեկավարների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Միևնույն ժամանակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները խորհրդակցություն չեն անցկացրել կազմակերպիչների հետ և ոչ էլ խոչընդոտել են միջոցառման անցկացմանը:
«ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը կոչ է անում միջազգային կազմակերպություններին հետագայում նոր թյուրիմացություններից խուսափելու համար իրերը կոչել իրենց անուններով»,- ասվում է ԼՂՀ ԱԳՆ մեկնաբանման մեջ։ -0-