ԼՂՀ նախագահը հաջողված է համարում Երևանի կոնյակի գործարանի հետ համագործակցությունը

25.03.2011, 19:23
ԼՂՀ նախագահը հաջողված է համարում Երևանի կոնյակի գործարանի հետ համագործակցությունը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ուրբաթ Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Արա Գրիգորյանի հետ քննարկել է համագործակցության հարցերը, հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են 2010 թվականին գործարանի կողմից մեր հանրապետությունում իրականացված աշխատանքներին և 2011 թվականի անելիքներին առնչվող հարցեր:

Երկրի ղեկավարը Երևանի կոնյակի գործարանի հետ համագործակցությունը համարել է հաջողված և նշել, որ կան անհրաժեշտ նախապայմաններ այն ավելի խորացնելու համար: -0-