Հայաստանը ստիպված կլինի ռազմական գործողությունների դեպքում դե-յուրե ճանաչել ԼՂՀ անկախությունը. Սարգսյան
10.12.2010,
16:58
Հայաստանը ստիպված կլինի ռազմական գործողությունների դեպքում դե-յուրե ճանաչել ԼՂՀ անկախությունը. Սարգսյան

Հայաստանը ստիպված կլինի դե-յուրե ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը՝ Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններ սկսելու դեպքում, և միջոցներ ձեռնարկել ինքնավարության անվտանգությունն ապահովելու ուղղությամբ, ուրբաթ Մոսկվայի ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ հայտնեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Հայաստանը կտրականապես դեմ է ռազմական ճանապարհով խնդիրների լուծմանը, և Ադրբեջանի կողմից նոր ռազմական ավանտյուրա սանձազերծելու դեպքում Հայաստանն այլընտրանք չի ունենա, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դե-յուրե ճանաչելուց և բոլոր միջոցներով նրա անվտանգությունը ապահովելուց բացի»,- հայտնեց Սարգսյանը։ -0-