Ադրբեջանական կողմի հրաձգության հետևանքով ղարաբաղցի զինծառայող է զոհվել

27.10.2010, 10:31
Ադրբեջանական կողմի հրաձգության հետևանքով ղարաբաղցի զինծառայող է զոհվել
Ադրբեջանական կողմի հրաձգության հետևանքով ղարաբաղցի զինծառայող է զոհվել

Երեքշաբթի Ադրբեջանի կողմից ձեռնարկված հրաձգության հետևանքով Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայող է զոհվել, հաղորդում է ԼՂՀ Պաշտպանության բանակի տեղեկատվության և քարոզչության բաժինը:

«Հոկտեմբերի 26-ին` ժամը 16:45-ի սահմանում, ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիս-արևելյան (Մարտակերտի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա հակառակորդի կողմից ձեռնարկված հերթական հրաձգության հետևանքով զոհվել է ՊԲ շարքային զինծառայող, 20-ամյա Հարութ Աշոտի Գրիգորյանը», - նշվում է «Նովոստի-Արմենիա» գործակալություն ստացված տեղեկատվության մեջ:

Զոհված զինծառայողը զորակոչվել է Ստեփանակերտից:

Դեպքի հետ կապված մանրամասները ճշտվում են:-0-