Նախորդ շաբաթվա ընթացքում ադրբեջանական կողմն ավելի քան 450 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը

ԼՂՀ պաշտպանության նախարարության օպերատիվ ամփոփագրի համաձայն՝ հուլիսի 18-24-ը ադրբեջանական կողմը ԼՂՀ և Ադրբեջանի Զինված ուժերի շփման գծի մի շարք հատվածներում խախտել է հրադադարի ռեժիմն ավելի քան 450 անգամ՝ տարբեր տրամաչափի հրազենից կրակ բացելով ղարաբաղյան դիրքերի ուղղությամբ:
Ինչպես հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը Ստեփանակերտից՝ հղում անելով ԼՂՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության քարոզչության բաժնին, հրադադարի ռեժիմի խախտման հաճախանակությունը նկատվել է հուլիսի 18-22-ն ընկած ժամանակահատվածում, երբ հակառակորդն օգտագործել է «Սև նետ», ՍՎԴ տեսակի դիպուկահար հրացաններ, «ՊԿ» տեսակի գնդացիրներ և «ԱԿ» տեսակի ավտոմատներ:
«ԼՂՀ Պաշտպանության բանակի զինծառայողների կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի ակտիվությունը բոլոր ուղղություններով ճնշվել է», - նշվում է ԼՂՀ պաշտպանության տեղեկատվության մեջ:-0-