Արցախում հարգել են ղարաբաղյան պատերազմի հերոսների հիշատակը

14.06.2010, 13:42
Արցախում հարգել են ղարաբաղյան պատերազմի հերոսների հիշատակը
Արցախում հարգել են ղարաբաղյան պատերազմի հերոսների հիշատակը

Նախորդ շաբաթ օրը Արցախում հարգել են ղարաբաղյան պատերազմի երկու լեգենդար հերոսների՝ Յուրի Պողոսյանի և Մոնթե Մելքոնյանի (Ավո) հիշատակը։

«Մեկ տարի տարբերությամբ հունիսի 12-ին զոհվել են Արցախի ժողովրդի ազատագրական պայքարի երկու խորհրդանիշերը», - լրագրողներին ասել է երկու հերոսների մարտական ընկեր, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Ժաննա Գալստյանը։

Յուրի Պողոսյանի հիշատակին նվիրված միջոցառումներն անցկացվել են ԼՂՀ Պաշտպանության բանակի շինարարական գումարտակում, որի հիմնադիրն է Պողոսյանը։

Ավոյի հիշատակը հարգել են Մարտունի քաղաքում տեղադրված հերոսի հուշարձանի մոտ։ Միջոցառմանը մասնակցել է ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը։

Տեղի դպրոցականները ներկայացրել են գրական-գեղարվեստական միջոցառում։

Հայաստանի և Արցախի հերոսներ Յուրի Պողոսյանն ու Մոնթե Մելքոնյանը զոհվել են 1992 և 1993 թթ.-ի հունիսի 12-ին։-0-