ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հաղորդում է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին

30.03.2010, 19:24
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հաղորդում է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին

ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը երեքշաբթի հաղորդել է ադրբեջանցի զինծառայողների կողմից հրադադարի խախտման մասին:

Հաղորդագրության համաձայն՝ հրադադարի ռեժիմի խախտման դեպքերն արձանագրվել են մարտի 29-ի լույս 30-ի գիշերը  և օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում:  

«Հակառակորդը հրաձգային զենքերից և դիպուկահար հրացաններից գնդակոծել է Կորգան, Կարախանբեյլի, Բաշ Քարվենդ, Ջրաբերդ և Թալիշ ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Մամուլի ծառայությունից նշեցին, որ պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է:--0—